Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Նորից վնասվածք ստացավ

Նորից վնասվածք ստացավ
09.09.2014 | 11:22

Գերմանական պարբերականների ներկայացմամբ, Շոտլանդիայի ընտրանու հետ խաղում վնասվածք է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար խաղացողներից մեկը՝ Մարկո Ռոյսն ու հարկադրված փոխարինվել հանդիպման իննսուներորդ րոպեին: Մարզիկը կրկին վնասել է սրունքաթաթը: Հիշեցնենք, որ այս նույն վնասվածքի պատճառով Ռոյսը բաց թողեց աշխարհի առաջնությունը: Ի դեպ, վնասվածքը ստացել էր հայերիս հետ ընկերական խաղում: Թե որքան ժամանակով է նա դուրս մնալու ակտիվ գործունեությունից, ցույց կտան բժշկական հետազոտությունները: Տեղեկացնենք, որ ազգային ընտրանու կազմում նա Եվրոպայի վերջին առաջնության բրոնզե մեդալակիր է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ